ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է<br /> ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ` ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ<br />


ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ` ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

  • 06-12-2006 19:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կամերային երաժշտության թատրոնի արդեն նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը մոտ օրերս դիմելու է դատարան` վիճարկելու համար ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը, որով ինքը նոյեմբերի 29-ին ազատվել է աշխատանքից: Ինչպես դեկտեմբերի 6-ի մամլո ասուլիսում լրագրողներին հայտնեց Լ.Աբրահամյանը, արդեն մեկ շաբաթ է, ինչ ինքը նախարարությունից պահանջում է աշխատանքից ազատման հիմքերը, սակայն դեռեւս ապարդյուն: Ըստ նրա, Հասմիկ Պողոսյանը իր հետ առանձնազրույցների ժամանակ հայտնել է, որ իրեն աշխատանքից ազատել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի բողոքի հիման վրա, որին Լ. Աբրահամյանը հեռացրել էր աշխատանքից: «Ես Արմեն Մելիքսեթյանին աշխատանքից հեռացրել եմ աշխատանքային կանոնադրությունը բազմիցս խախտելու համար: Իսկ մինչ այդ Արմեն Մելիքսեթյանը ստացել է 4 գրավոր նկատողություն. նա չի ներկայացրել նոր թատերաշջանի խաղացանկը, անօրինական ձեւով մարդիկ է ընդունել աշխատանքի եւ խոչընդոտել է տնօրենի որոշումների կատարմանը»,- հայտարարեց Լեւոն Աբրահամյանը: Միեւնույն ժամանակ նա տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է, «որ մեկ անձի բողոքով տնօրեն են ազատում աշխատանքից, իսկ այդ նույն նախարարը չի կամենում լսել կոլեկտիվի ձայնը եւ չի կամենում ընթերցել 43 աշխատակիցների կողմից ստորագրված դիմում-բողոքը, որով նրանք պահանջում են վերականգնել իրենց թատրոնի տնօրենին»: Թատրոնում 8 տարվա ընթացքում փոխվել է 7 տնօրեն: «Մի՞թե նրանք բոլորն էլ այդքան վատն են եղել, որ չեն կարողացել աշխատել Արմեն Մելիքսեթյանի հետ»,- հարցրեց Լ.Աբրահամյանը եւ ավելացրեց. «թատրոնը մինչ օրս չունի խաղացանկ, չունի հստակ աշխատանքային ժամանակացույց: Թատրոնի փորձասենյակները Մելիքսեթյանը տվել է վարձակալությամբ, եւ գումարները չեն փոխանցվել դրամարկղ: Բազմաթիվ ֆինանսկան խախտումներ են կատարվել նրա կողմից»: Նշենք, որ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն - գեղարվեստական ղեկավար բախումները շարունակվում է մի քանի տարի: Աշխատողներից շատերի գնահատմամբ, թատրոնը տարիներ շարունակ տուժել է Արմեն Մելիքսեթյանի ամբիցիաներից եւ մեծամտությունից: Ներկայումս նրանք սատար են կանգնել նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանին եւ այսօր փակել են դռները նախարության ներկայացուցչի կողմից թատրոն ուղեկցած տնօրենի նոր պաշտոնակատարի առջեւ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play