ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԶԳԱՅՈՒՆ»<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ<br />


ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԶԳԱՅՈՒՆ»
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

  • 01-12-2006 15:10:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան «Կալիֆոռնիա կուրիեր»-ի հրատարակիչ Վերջերս ԱՄՆ կառավարությունը ամերիկահայ համայնքին նվիրված մի խիստ հետաքրքրական «ծառայողական» ուսումնասիրություն հրապարակեց: Ուսումնասիրությունը, որը պատրաստվել էր 2004թ. հունիսին Երեւանում ամերիկյան դեսպանատան կողմից, ունի հետեւյալ դասակարգումը. «Զգայուն նյութ է: Խնդրում ենք վերաբերվել համապատասխանաբար»: Այն վերնագրված է. «Ամերիկահայ համայնքի վերծանություն» եւ հրապարակվել է վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության կողմից, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խնդրանքով` Տեղեկատվության ազատության ակտին համաձայն: Ուսումնասիրությունը վերաբերում է ամերիկահայ համայնքի մասին ընդհանուր առմամբ հայտնի փաստերին, այն առաջին անգամ բացահայտում է ԱՄՆ կառավարության վերաբերմունքը ամերիկահայ համայնքի նկատմամբ, նաեւ խոշոր ամերիկահայ կազմակերպությունների եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վրա դրանց ունեցած ազդեցության` ԱՄՆ-ի գնահատականը: Քանի որ ուսումնասիրությունը պարունակում է որոշ ոչ ճշգրիտ փաստեր եւ սխալ դատողություններ է անում ամերիկահայ համայնքի որոշ հատվածների մասին, ես հորդորում եմ որ շահագրգիռ խմբերը նամակ գրեն խմբագրին եւ առաջարկեն ճշգրտումներ: Ըստ այս ուսումնասիրության, 8-10 մլն սփյուռքահայերից մոտ 1.5-2 մլն-ը ապրում են Միացյալ Նահանգներում: Սա հայկական սփյուռքի երկրորդ ամենամեծ համայնքն է ռուսաստանյան 2-2.5 մլն-ոց համայնքից հետո: Ուսումնասիրությունը որպես «հայկական սփյուռքի մի քանի խոշորագույն համայնքներ», թվարկում է Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի, Արգենտինայի եւ Թուրքիայի համայնքները: Իրանի մեծ հայկական համայնքն ընդհանրապես չի հիշատակվում: Ուսումնասիրությունը պնդում է. «Ամերիկահայ սփյուռքը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականության վրա: Ազդեցության գործոններն են. ԱՄՆ-ում ծնված եւ կրթված կառավարական պաշտոնյաները, ԱՄՆ-ից եկող մասնավոր եւ պետական դրամական օգնությունը, ինչպես նաեւ կառավարության ու սփյուռքի ներկայացուցիչների միջեւ առկա բազմաթիվ երանգներ ունեցող անձնական կապերը»: Ուսումնասիրությունը առանձնակի հիշատակում է «գործող եւ նախկին մի շարք բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների, ովքեր ծնվել, մեծացել կամ կրթվել են Միացյալ Նահանգներում եւ երկարամյա կապեր ունեն ԱՄՆ-ի հայ համայնքի հետ: Այս կարգի ներկա օրինակների թվում են Հայաստանի արտգործնախարարը, զույգ փոխարտգործնախարարները, նախագահի տարբեր խորհրդականներ, այդ թվում տնտեսական հարցերով Ավագ խորհրդարականը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը եւ մի շարք այլ փոխնախարարներ այլ նախարարություններում»: Ըստ ուսումնասիրության, թեեւ որոշակի չէ, թե արդյոք Ռուսաստանի հայերը կամ Ամերիկայի հայերը ազդեցություն ունեն Հայաստանի վրա, «անհնար է թերագնահատել ամերիկահայ համայնքի ազդեցությունը հայկական կառավարության վրա»: Դրա ազդեցությունը գնահատվում է նրանով, որ դա հայկական սփյուռքի ամենահարուստ, ամենաբազմազան համայնքն է, որն ապահովում է Հայաստանին ուղարկվող օգնության ամենամեծ քանակը եւ առավել կերպվածն է: Ուսումնասիրությունն անստույգ կերպով պնդում է. «Մոտավորապես 50 ամերիկահայ կազմակերպություններ պնդում են, թե ողջ երկրում նրանց անդամների թիվը հազարներով է հաշվվում»: Ուսումնասիրության անհայտ հեղինակները ամերիկահայ համայնքը խմբավորել են հետեւյալ 7 «հատվածների» մեջ, կամ «լայն խմբավորումների, որոնք ներառում են (նրանց) խաչաձեւվող քաղաքական ու կրոնական պատկանելիությունը եւ պատմական նկատառումները»: 1) «ՀԲԸՄ, Ռամկավարներ, թեմ» 2) «Դաշնակցականներ (ՀՅԴ)ն Հայ դատի գրասենյակ, թեմ 3) Հնչակյաններին հարող կառույցներ 4) Հայկական բողոքական համայնք 5) «Ամերիկահայ կաթոլիկ կազմակերպություններ» 6) Կայացման փուլում գտնվող մասնագիտական եւ մշակութային կազմակերպություններ 7) «Մարդասիրական խմբեր եւ մասնավոր հիմնադրամներ» 1) «ՀԲԸՄ, Ռամկավարներ, թեմ» Ուսումնասիրությունը նշում է. «Այս խմբավորումը ընդգրկում է ամերիկահայ համայնքի ակտիվ անդամների մոտ 30%-ը: Թեեւ ՀԲԸՄ-ն եւ նրան հարող կառույցները հաճախ քաղաքականապես պակաս ակտիվ են քան երկու ամենամեծ համայնքային միջնորդ կազմակերպությունները (ԱՀՀ եւ Հայ Դատի Հանձնախումբը), բայց նրանք շոշափելի ազդեցություն ունեն Հայաստանին վերաբերվող հարցերում կարծիքների ձեւավորման գործում»: Ուսումնասիրությունը ՀԲԸՄ-ն բնութագրում է որպես «հայկական սփյուռքի խոշորագույն համաշխարհային բարեգործական կազմակերպություն, որ այսօր հանդիսանում է Միացյալ Նահանգների երեք ամենամեծ հայկական խմբերից մեկը: Հանդես գալով ոչ քաղաքական օրակարգով եւ իր ծրագրերն ամբողջ աշխարհում կենտրոնացնելով կրթության կամ մարդասիրական գործի ուղղությամբ, ՀԲԸՄ-ն նաեւ ամերիկահայերի շրջանում իրեն գովազդում է որպես "հայկական լիբերալիզմի հենարան»: ՈՒսումնասիրությունը բնութագրում է Հայկական Ժողովրդավարական Ազատական կամ Ռամկավար կուսակցությունն որպես «երկրորդ ամենամեծ քաղաքական կուսակցություն» ամերիկահայ համայնքում, որը զգալի կապեր ունի ՀԲԸՄ-ի հետ: Պատմականորեն, ՀԲԸՄ նվիրատուների եւ խորհրդի անդամների մեծ մասը կամ Ռամկավար կուսակցության անդամներ են եղել, կամ նրա համակիրներ: Ռամկավարները ներկայանում են որպես ամերիկահայ համայնքի քաղաքականապես առավել պահպանողական տարրեր: Չնայած սովորաբար պակաս ազգայնական, քան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի իրենց որոշ գործընկերները, ՌԱԿ-ի քաղաքական օրակարգը այնուհանդերձ ներառում է ամբողջ աշխարհում 1915թ.-ի իրադարձությունների` որպես «ցեղասպանություն» ճանաչելու անհրաժեշտությունը: Ուսումնասիրության կողմից «Վարդանանց ասպետներ ու դուստրեր» կազմակերպությունը բնութագրվում է որպես «ծառայությունների մատուցման կառույց, որի վերջին ձեռնարկները որոշ չափով առնչվում են այնպիսի մոդելների, ինչպիսիք են Ռոտարի եւ Կիուանիս ակումբները, ԱՄՆ-ում գործող ամենաակտիվ ամերիկահայ եղբայրական ընկերակցություններից է: Այս կազմակեպությունը պնդում է, որ տասնյակ հազարավոր անդամներ ունի եւ մարդասիրական ձեռնարկներ է հովանավորում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում գյուղական համայնքներում դպրոցների եւ բուժհիմնարկների վերակառուցումը»: Հայտարարելով, որ ՀԸԲՄ-ը եւ հարող կազմակերպությունները ինչպիսիք են ՌԱԿ-ը եւ Վարդանանց ասպետներն ու դուստրերը, հիմնականում կապված են հայկական եկեղեցու թեմի հետ, ուսումնասիրությունը թեմը բնութագարում է որպես «հայկական եկեղեցու ամենամեծ ճյուղ»: Թեմական միաբանությունը կազմում է Միացյալ Նահանգներում հայկական կրոնական խմբերի մեծ մասը: Թեեւ ճիշտ չէր լինի հայտարարել, թե ՀԸԲՄ-ը կամ ՌԱԿ-ի բոլոր անդամները թեմական միաբանության մաս ենն բայց այս խմբերը հակված են համախմբվել քաղաքական հարցերի շուրջ: Թեմի մարդասիրական թեւըՆ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖՃ, ամեն տարի միլիոնավոր դոլարներ է հավաքում եւ բաշխում Հայաստանի Հանրապետությանը»: Ուսումնասիրման հավաստմամբ, ՀՕՖ-ը նաեւ մարդասիրական ծրագրեր է իրականացնում Արցախում:
Նոյյան տապան  -   Վերլուծություն