ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՇՈՒՐՋ 3000<br /> ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՇՈՒՐՋ 3000
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ

  • 30-11-2006 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 30-ի դրությամբ փոխհատուցում են ստացել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված ավանդներ ունեցող շուրջ 3000 քաղաքացիներ: Ինչպես նույն օրվա ասուլիսում նշեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, դեկտեմբերին նախատեսվում է վճարել 200 մլն դրամի փոխհատուցում` 1300-1700 անձանց: Նախարար Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ, փոխահատուցման ամփոփ, ինչպես նաեւ վիճահարույց տվյալներով, ավանդատուների ցուցակներ կազմելու կարգում ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն կատարելու արդյունքում փոխհատուցման իրավունք ունեցող 61 հազար 680 անձից ցուցակներում ընդգրկվել է 59 հազար 650-ը: Մինչ այդ վճարման ամփոփ ցուցակներում ընդգրկված էին 27 հազար 435 անձ, իսկ մնացածը ունեին վիճահարույց խնդիրներ: Ըստ նախարարի, փոփոխությունը հնարավորություն է տվել ցուցակները 96%-ով հստակեցնել: Նշենք, որ 2006թ.-ի պետբյուջեով ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով նախատեսվել էր 1 մլրդ դրամ (մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play