ԱՇԽԱՐՀՈՒՄ ՁԻԱՀ-Ը ԽԼԵԼ Է 25 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ<br />


ԱՇԽԱՐՀՈՒՄ ՁԻԱՀ-Ը ԽԼԵԼ Է 25 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ

  • 30-11-2006 17:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՁԻԱՀ-ով վարակման առաջին դեպքից սկսած` 25 տարվա ընթացքում, այն խլել է 25 մլն մարդու կյանք եւ վարակել ավելի քան 40 միլիոնի: ՁԻԱՀ-ը դարձել է 19-59 տարեկան եւ' կանանց, եւ' տղամարդկանց մահվան հիմնական պատճառն աշխարհում: Այս մասին նշված է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ուղերձում: «Շատ երկար ժամանակ աշխարհն անտեսեց այն: Բայց անցած 10 տարիների ընթացքում վերաբերմունքը փոխվել է: Աշխարհն սկսել է, ինչպես հարկն է, լրջորեն պայքարել ՁԻԱՀ-ի դեմ»,- նշված է ուղերձում: ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները 5 տարի առաջ ընդունել են Պարտավորությունների հռչակագիրը, որն իր մեջ ներառում է համաճարակի դեմ պայքարի կոնկրետ, հեռահար եւ վերջնաժամկետ սահմանված խնդիրներ: Բացի այդ, ստեղծվել է «Պայքարի ֆոնդ», որն ավելի քան 3 մլրդ դոլար է հատկացրել ծրագրերի իրականացման համար ամբողջ աշխարհում: Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների տարեկան ներդրումները ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար կազմում են ավելի քան 8 մլրդ դոլար: Մինչեւ 2010թ.-ը այդ գումարը կգերազանցի տարեկան 20 մլրդ դոլարը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է նաեւ, որ նախատեսված է մինչեւ 2015թ.-ը կանխել, իսկ հետո նվազեցնել ՄԻԱՎ-ի տարածումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն