ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՈՎ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ<br /> ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ<br />


ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՈՎ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

  • 30-11-2006 17:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 30-ին «Դինամո» մարզադահլիճում անցկացված բասկետբոլի մրցաշարով ավարտվեցին Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցների 5-րդ մարզական խաղերը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Էրեբունի համայնքի թիվ 6 եւ Շենգավիթ համայնքի թիվ 69 դպրոցների բասկետբոլիստները: 63:44 հաշվով հաղթեցին Էրեբունու ներկայացուցիչները: Խաղերի ծրագրում ընդգրկված էր 5 մարզաձեւ. աթլետիկական կրոսավազք, սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ եւ բասկետբոլ: Երեւանի 193 դպրոցներից խաղերին մասնակցեցին 153-ը` ավելի քան 7300 աշակերտներ: Ընդհանուր թիմային հաշվարկում 1-ին տեղը գրավեց Էրեբունի համայնքի թիվ 6 դպրոցը, 2-րդը` Արաբկիրի թիվ 132, 3-րդը` Ավան համայնքի թիվ 171 դպրոցը: Մրցանակակիրները, համապատասխանաբար, կպարգեւատրվեն 3000, 2500 եւ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Բացի այդ համայնքային 8 խմբերում, ընդհանուր թիմային հաշվարկում 1-3-րդ տեղեր գրաված դպրոցները կպարգեւատրվեն, համապատասխանաբար, 1000, 800 եւ 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով Պարգեւատրումը կկատարվի մարզաշխարհի մեծարման տարեմուտի երեկոյի ժամանակ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play