«ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ - 2006»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄՈՏ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է<br />


«ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ - 2006»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄՈՏ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է

  • 29-11-2006 17:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 23-ին անցկացված հեռուստամարաթոնի ավարտից հետո էլ շարունակում է մեծ թվով նվիրատվություններ ստանալ հայաստանյան ընկերություններից, կազմակերպություններից եւ անհատներից: Ինչպես «ՆՈՈՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնից, դրանց ցուցանիշը արդեն մոտ է 2 մլն դոլարի սահմանագծին: Նշվեց, որ Հայաստանը նման ցուցանիշ նախկինում չէր ունեցել ոչ միայն գումարային մուտքերի, այլեւ անհատների, կազմակերպությունների մասնակցության առումով: Հայաստանյան խոշոր նվիրատուների ցանկում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 100 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար), ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարությունը` 48 մլն 125 հազար դրամ, «Ղ-Տելեկոմը»` 40 մլն դրամ, «Արդշինինվեստ բանկը»` 15 մլն դրամ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը` 25 հազար դոլար, «Հայկական երկաթուղի»-ն` 11 մլն դրամ, Կենտրոնական բանկը` 10 մլն 176 հազար դրամ, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ու անհատապես նախարար Սերժ Սարգսյանը` 10 մլն 500 հազար դրամ, «Մոլիբդեն պրոդակշն»-ը` 15 հազար դոլար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play