ՈՐՈՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ<br /> ԿԱԶՄԸ<br />


ՈՐՈՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ
ԿԱԶՄԸ

  • 27-11-2006 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձան Հայաստանի գնդակային հրաձգության երիտասարդական առաջնության հաղթողները: Օդամղիչ ատրճանակով 10 մետր հեռավորությունից ամենադիպուկ կրակողներ ճանաչվեցին Անդրանիկ Փիլոսյանը (98,9 միավոր) եւ Լիլիթ Նիկողոսյանը (94,8 միավոր): Հրացանակիրների մրցավեճում անգերազանցելի էին Բենյամին Բուչաղչյանը (99,8) եւ Անի Առաքելյանը (103,1): Բոլոր 4 հաղթողները Հայսպորտպետկոմի Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզադպրոցի տնօրեն, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 69 մարզիկ-մարզուհիներ: Ըստ նրա, մրցումները ընտրական բնույթ ունեն եւ լավագույններով կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի 2007թ. մարտ ամսին Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play