2007-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԲԵՐՎԵՆ ԵՎՍ 100 ԱՎՏՈԲՈՒՍ ԵՎ 20 ՏՐՈԼԵՅԲՈՒՍ<br />


2007-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԲԵՐՎԵՆ ԵՎՍ 100 ԱՎՏՈԲՈՒՍ ԵՎ 20 ՏՐՈԼԵՅԲՈՒՍ

  • 27-11-2006 16:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամեն տարի 18-20 հազար մեքենա ներկրվում է Հայաստան, որոնցից 15 հազարը` Երեւան: Ինչպես նոյեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանը, մայրաքաղաքում ներկայումս ընդհանուր առմամբ կա 155-160 հազար մեքենա: Նրա խոսքերով, ներկայումս Երեւանում կան 18-20 հազար մարդատար տաքսիներ, սակայն դրանցից միայն 5700-ը կամ 35-37%-ն է գրանցված հարկային մարմիններում: Ս.Ավանեսյանը նշեց, որ հաջորդ տարի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի պարկը կավելանա մոտ 100 մեծ ավտոբուսներով, ինչպես նաեւ 20 տրոյելբուսով: Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է նաեւ մինչեւ 2010թ.-ը ներկրել տարեկան 20 տրոլեյբուս: Փոխքաղաքապետը հայտնեց, որ Երեւանում արդեն տեղադրվել են 80 կանգառասրահներ` երթուղիների համարներով, գծանշաններով, իսկ հաջորդ տարի կտեղադրվեն եւս 220-ը: Ըստ նրա, կանգառասրահների տեղադրումից բացի, Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում է հսկողություն, որպեսզի հասարակական տրանսպորտային միջոցները կանգառներից բացի այլ վայրերում չկայանվեն: Նշվեց նաեւ, որ ամեն օր մարզերից մայրաքաղաք է մտնում մոտ 1100 միկրոավտոբուս եւ 80-150 մեծ ավտոբուս, որոնք կայանվում են քաղաքի կենտրոնական հատվածներում: Ս.Ավանեսյանի խոսքերով, դրանց կայանատեղերը նույնպես պետք է փոխվեն եւ կենտրոնականից տեղափոխվեն քաղաքի այլ հատվածներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն