ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-25-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ<br /> ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-25-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ
ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

  • 23-11-2006 16:22:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 24-25-ին Վանաձորում տեղի կունենա «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողովը: Ինչպես նշված է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակից տրամադրած հաղորդագրությունում, համաժողովի ընթացքում Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի իրավապաշտպանները կներկայացնեն «Դեղին կակաչներ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, անհայտ կորածների գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին տեղեկատվության հայթայթման գործում առկա խնդիրները: Համաժողովում նախատեսվում է մշակել հետեւյալ փաստաթղթերը` ուղերձ պետական կառավարական եւ միջազգային կառույցներին` անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ, առաջարկություններ անհայտ կորածների խնդիրների մասին Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի զեկույցի վերաբերյալ: ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակը խաղաղասիրական գործունեության, անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ 2001թ.-ից համատեղ ծրագրեր է իրականացնում ՀՔԱ-ի Հարավային Կովկասի ցանցի կազմակերպությունների հետ: Արդեն երրորդ տարին է ՀՔԱ Վանաձորի եւ Գյանջայի գրասենյակների, ՀՔԱ Ադրբեջանի եւ Վրաստանի ազգային կոմիտեների, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն - 92» կազմակերպությունների կողմից Միջեկեղեցական Խաղաղության խորհրդի (IKV, Նիդեռլանդներ) աջակցությամբ իրականացվում է «Դեղին կակաչներ» ծրագիրը:
Նոյյան տապան  -   Հասարակություն