ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲԵՐՁՈՐԻ ԹԻՄԵՐԻ<br /> ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲԵՐՁՈՐԻ ԹԻՄԵՐԻ
ՀԵՏ

  • 22-11-2006 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-20-ին հանդբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացրել Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի հանդբոլի թիմերի հետ: Մրցուղերթը կազմակերպել էր Հայասատնի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը, հանդիպումների բոլոր օրերին մարզասրահները եւ բացօթյա խաղադաշտերը լեփ-լեցուն էին հանդիսականներով: Նրա համոզմամբ, հանդբոլը Բերձորում մշտական գրանցում կստանա, մանավանդ, որ տեղի մարզադպրոցում աշխատանքի են անցել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ Թամար Հովհաննիսյանը եւ Հայաստանի հավաքականի նախկին անդամներ Գաբրիել եւ Մարինե Մարկոսյանները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play