ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐՁՅԱԼ<br /> ՀԵՏԱՁԳՎԵՑ<br />


ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐՁՅԱԼ
ՀԵՏԱՁԳՎԵՑ

  • 21-11-2006 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնեական անձի օրենքին հակասող ակտը անվավեր ճանաչելու մասին ՀՀ Ազգային Ժողովի իրավաբանական ծառայության նախկին պետ Սուրեն Մամիկոնյանի հայցադիմումի հիման վրա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 21-ի դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 6-ը: Նիստի հետաձգման պատճառը դարձյալ այն էր, որ պատասխանող կողմը դիմող կողմի միջնորդությամբ պահանջվող ոչ լրիվ փաստաթղթերն էր ուղարկել: Հիշեցնենք, որ Ս.Մամիկոնյանը վիճարկում է հուլիսի 31-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի կողմից շրջանառության մեջ դրված ծանուցագրի օրինականությունը: Այդ ծանուցագրով դիմումատուն ծանուցվել է, որ աշխատակազմում նախատեսվում է հաստիքների կրճատում եւ հոկտեմբերի 2-ից ինքն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Ս.Մամիկոնյանը տարակուսանք հայտնեց «անհեռատես, ապօրինի» գործընթացի` ԱԺ իրավախորհրդատվական ծառայության լուծարման կապակցությամբ: Ըստ նրա, ամիսներ ի վեր ԱԺ փոխնախագահի թափուր մնացած պաշտոնն է ավելորդ, այլ ոչ թե իրավաբանական ծառայությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն