ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԵՄԻՆԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԵՄԻՆԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 21-11-2006 17:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 16-17-ին Բաքվում անցկացված ԱՊՀ անդամ երկրների Ներքին գործերի նախարարությունների կադրային հարցերով պատասխանատուների հանդիպմանը մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը` ՀՀ Ոստիկանության շտաբի պետ Էդիկ Ղազարյանի գլխավորությամբ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների Ներքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության զարգացման, կազմակերպված հանցավորության եւ միջազգային ահաբեկության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն