ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ` Ի<br /> ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ` Ի
ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ

  • 21-11-2006 16:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում տեղի կունենա հեռուստատեսային մարաթոն, որի նպատակն է սատար կանգնել Հայաստանում ապրող ծնողազուրկ երեխաներին եւ մանկատան սաներին: Ինչպես նշված է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, մարաթոնը կազմակերպում է Լոս Անջելեսի «Քաջ Նազար» ամսաթերթի եւ հեռուստաժամի խմբագիր Հովահաննես Բալայանը: Մարաթոնի հանգանակությունների միջոցով Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվեն Ամանորի բարեգործական միջոցառումներ` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2007թ.-ին Սուրբ ծննդի հանդեսներին կմասնակցեն 20 հազարից ավելի հայ մանուկներ: Տոնակատարությունները տեղի կունենան Ա.Խաչատրյանի եւ Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահներում, Հայաստանի բոլոր մանկատներում եւ ծերանոցներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն