«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ<br /> ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ<br /> ԼԵՌՆԱՐՈՏ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ <br />


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ
ԼԵՌՆԱՐՈՏ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ

  • 21-11-2006 13:49:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինների համաֆինասնավորմամբ կիրականացվի Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագիրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, 1972թ.-ին կառուցված դպրոցը շտապ վերանորոգման կարիք ունի: Ներկայումս Լեռնարոտի դպրոցում սովորում է 70 աշակերտ, սակայն հիմնանորոգումից հետո այնտեղ կարող են սովորել 180 աշակերտներ: Հիմնանորոգումից բացի նախատեսվում է նաեւ դպրոցի համար կաթսայատուն կառուցել: Նշվեց նաեւ, որ դպրոցի հիմնանորոգման ծրագիրն այժմ նախագծման փուլում է գտնվում, իսկ շինաշխատանքները կսկսվեն 2007թ.-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play