«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԱՆ ՍԱՆԵՐԸ<br /> ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԱՆ ՍԱՆԵՐԸ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

  • 09-11-2006 18:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության սաները արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են ԱՊՀ երկրներում «Պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպության մասնաճյուղերի համար անցկացվող կրթական ծրագրերին: Այս տարի Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթաիում հոկտեմբերի 27-28-ին տեղի ունեցած սեմինար-կոնֆերանսին մասնակցել են նաեւ հայաստանյան կազմակերպության «Գործարար բարոյագիտության» ծրագրում ընդգրկված երկու լավագույն աշակերտները` Անի Սիմոնյանը (Նոր Խարբերդի թիվ 1 դպրոց) եւ Նաիրա Մխիթարյանը (Էջմիածնի թիվ 4 դպրոց): ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, կոնֆերանսին մասնակցել են նաեւ Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկտսանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները: Ըստ նրա, կոնֆերանսի ընթացքում ընթերցվել են դասախոսություններ, կազմակերպվել են հանդիպումներ հայտնի գործարարների հետ: Բացի այդ անցկացվել է «Համընդհանուր գործարար աշխարհ» թեմայով միջոցառում, որի ընթացքում տարբեր ազգերի աշակերտները ներկայացրել են իրենց երկրների գործարար մշակույթը: «Հաշվի առնելով այսօրվա գործարար աշխարհի պահանջները, անչափ կարեւոր է ոչ միայն աշակերտներին սովորեցնել ինչպես զբաղվել գործարարությամբ, այլեւ նրանց տեղեկացնել գործարար բարոյագիտական արժեքների մասին»,- նշեց Ա.Հովաննիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն