ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԳԱԶԻ ՃԳՆԱԺԱՄ<br />


ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԳԱԶԻ ՃԳՆԱԺԱՄ

  • 31-10-2006 18:59:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի թուրք սպառողները կարող է առանց գազի մնան: Ռուսական եւ իրանական գազի միակ ներմուծող եւ բաշխող «Բոթաս» ընկերությունը չի կարող վճարել մատակարարումների գծով արտաքին պարտքը: Ինչպես հայտարարել է օգնության համար Թուրքիայի էներգետիկայի նախարարություն դիմած ընկերության ներկայացուցիչը, «Բոթասը» տարիներով չի կարողանում հասարակական կազմակերպություններից եւ ընկերություններից, որոնք ենթակա են էներգետիկայի նախարարությանը, ստանալ վարձավճարները գազի մատակարարման դիմաց: Գազի բարձր գնի պատճառով գների բարձրացումը հնարավոր չի թվում»: «Պակասորդը փակելու համար մենք ստիպված էինք օգտագործել բանկային վարկեր: Եթե արտաքին պարտքերը չվճարվեն, ձմռանն սպասվում է գազի լուրջ ճգնաժամ»,- ասել է «Բոթասի» ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Միջազգային