ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ՀԻՆԳ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է<br />


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ՀԻՆԳ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

  • 27-10-2006 19:00:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգ մարդ է զոհվել Թբիլիսիի թաղամասերից մեկում թթվածնի բալոնների լցարկման արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաքի Իսան-Սամգորիի շրջանի Կահիրեի փողոցում նախկին տաքսու հավաքակայանի տարածքում, հաղորդում է «Նովոստի-Վրաստան» գործակալությունը: Զոհվել է առնվազն հինգ մարդ, վիրավորների թիվը ճշտվում է: Կասկածներ կան, որ շենքի փլատակներում մի քանի մարդ է գտնվում: Ներկա դրությամբ հայտնաբերված են երեք զոհվածների դիակները: Պայթյունի հետեւանքով շենքը գործնականորեն լրիվ ավերված է: Պայթյունի ալիքը վնասվածքներ է հասցրել մեկ կիլոմետր շառավղով գտնվող շենքերին, փշրվել են բնակելի տների ապակիները: Պատահարի վայր են ժամանել հրշեջ անձնակազմեր, աշխատում է քննչական խումբ,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play