ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՀ ՍՈՑԱՊՀԻՄՆԱԴՐԱՄԻ 15 ԱՄՅԱԿԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
27-10-2006 15:09:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ տարեվերջ
կանցկացվեն ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի
ստեղծման 15 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին
«ՆՈՅՅԱՆ ՏԱՆՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին հիմնադրամի Արտաքին եւ
հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, կհրատարակվի
հիմնադրամի գործունեությանը նվիրված «Տարեգիր», կպատրաստվեն
հեռուստահոլովակներ, կկազմակերպվեն հիմնադրամի 15-ամյակին նվիրված
ցուցահանդեսներ, կխրախուսվեն համակարգում երկար տարիներ
աշխատողները, կանցկացվի հանդիսավոր նիստ եւ համերգ:
Բացի այդ, դեկտեմբերին կանցկացվի կենսաթոշակային եւ
սոցիալական ապահովագրության ոլորտի լուսաբանմանը նվիրված լավագույն
հրապարակումների «Ոսկե կարաս» մրցանակաբաշխությունը, որի
հաղթողներին կհանձնվեն դրամական պարգեւներ: