ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՀ ՍՈՑԱՊՀԻՄՆԱԴՐԱՄԻ 15 ԱՄՅԱԿԻՆ<br /> ՆՎԻՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՀ ՍՈՑԱՊՀԻՄՆԱԴՐԱՄԻ 15 ԱՄՅԱԿԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 27-10-2006 15:09:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ տարեվերջ կանցկացվեն ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստեղծման 15 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՆՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին հիմնադրամի Արտաքին եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, կհրատարակվի հիմնադրամի գործունեությանը նվիրված «Տարեգիր», կպատրաստվեն հեռուստահոլովակներ, կկազմակերպվեն հիմնադրամի 15-ամյակին նվիրված ցուցահանդեսներ, կխրախուսվեն համակարգում երկար տարիներ աշխատողները, կանցկացվի հանդիսավոր նիստ եւ համերգ: Բացի այդ, դեկտեմբերին կանցկացվի կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության ոլորտի լուսաբանմանը նվիրված լավագույն հրապարակումների «Ոսկե կարաս» մրցանակաբաշխությունը, որի հաղթողներին կհանձնվեն դրամական պարգեւներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն