ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՌՈՒՄԻՆԱՑԻ<br /> ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՌՈՒՄԻՆԱՑԻ
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

  • 25-10-2006 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում հոկտեմբերի 25-ին բացվեց 1941-45թթ.-ի աշխարհամարտում գերի ընկած եւ Հայաստանում մահկանացուն կնքած ռումինացի ռազմագերիների հիշատակին նվիրված հուշակոթողը: Հուշակոթողի կառուցումը ֆինանսավորել է Ռումինիայի կառավարությունը: Ինչպես հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը նշեց Ռումինիայի զինվորների հիշատակի ասոցիացիայի ներկայացուցիչ Կրիստիան Սկառլարը, հոկտեմբերի 25-ին նշվում է Ռումինիայի Բանակի օրը, եւ խորհրդանշական է, որ հենց այսօր է կայանում հուշակոթողի բացումը: Ըստ նրա, հուշարձանը խորհրդանշում է հայ-ռումինական դարավոր բարեկամական կապերը: Հայաստանում Ռումինիայի փոխդեսպան Գաբրիել Գրեկուն նշեց, որ երկրորդ համաշխարհային պատարերազմի ժամանակ գերի են ընկել 140 հազար ռումինացի զինվորներ, որոնց տեղափոխել են տարբեր երկրներ: Հայաստան տեղափոխված գերիները ապրել են ճամբարներում եւ մասնակցել շինարարական աշխատանքների: Ըստ նրա, ոչ ստույգ տվյալներով Հայաստանում հուղարկավորվել են 175 ռումինացի գերիներ, սակայն փաստաթղթերում նշվում է 90 գերի: Պատմաբան Արա Դեմիրխանյանը ընդգծեց նաեւ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստան բերված ռազմագերիներից 943-ը թաղվել են այստեղ:
Նոյյան տապան  -   Հասարակություն