ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 7<br /> ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱՐԺ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 7
ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱՐԺ

  • 25-10-2006 14:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 24-ին տեղական ժամանակով ժամը 19-ին Թուրքիայի տարածքում` Ստամբուլ քաղաքից 65 կմ հարավ, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին, որ երկրաշարժը խուճապ է առաջացրել Թուրքիայի մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Բուրսա, Գեմլիկ եւ Ստամբուլ քաղաքներում: Երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` 3 եւ 3,5 մագնիտուդաներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն