ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԳՐԵԹԵ<br /> ԲՈԼՈՐ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԻՆ,- ԱՍՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ<br />


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԳՐԵԹԵ
ԲՈԼՈՐ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԻՆ,- ԱՍՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ

  • 24-10-2006 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոչ միայն խորհրդային տարիներին, այլեւ այսօր էլ Հայաստանում պարբերաբար թարգմանվում են ֆրանսիական գրականության նմուշներ: Սակայն, ինչպես հոկտեմբերի 24-ին Հայաստանի Գրողների միությունում (ՀԳՄ) կազմակերպված թարգմանական գրականությանը նվիրված միջոցառման ժամանակ նշեց թարգմանիչ, գրականգետ Ալեքսանդր Թոփչյանը, Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ Հայաստանում անցկացվելու են արվեստի բոլոր ճյուղերին նվիրված միջոցառումներ, բացի գրականությունից: Ըստ Ալ.Թոփչյանի, ֆրանսիական գրականությունը իր ունեցած առնչություններով անմիջական ազդեցություն է ունեցել բոլոր ազգերի, այդ թվում եւ հայ գրողների ստեղծագործությունների վրա: Նա նշեց նաեւ, որ վերջին տարիներին հայերենով թարգմանվում են նաեւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող 100-ից ավելի օտարագիր հայ գրողների գործեր: «Թարգմանությունների շնորհիվ Հայաստանում ճանաչում են ֆրանսիացի գրողներին: Ժամանակն է, որպեսզի նրանց հետ միասին ճանաչենք նաեւ օտարագիր հայ գրողներին»,- նշեց Ալ.Թոփչյանը: ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, ոչ միայն ֆրանսիական, այլեւ եվրոպական եւ ամերիկյան գրականությունը հայ ընթերցողին հիմնականում ներկայացվել է «Գարուն» ամսագրի միջոցով: Ըստ նրա, անկախության տարիներին «Գարուն»-ի գործը շարունակել է «Ապոլլոն» հրատակաչությունը, որը տպագրել է 25 հատորից բաղկացած թարգմանական մատենաշար, որում ընդգրկվել են Քամյուի, Ֆոլկների, Ռեմբոյի եւ այլոց գործերը: Լ.Անանյանը նշեց, որ ֆրանսիական գրականության արժեքավոր նմուշների հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնելու գործում հատկապես զգալի ավանդ ունի Ալ.Թոփչյանը, որի թարգմանական ժառանգությունը կազմում է շուրջ 50 անուն գիրք:
Նոյյան տապան  -   Մշակույթ