ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ 2007 Թ.-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ 2007 Թ.-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 24-10-2006 18:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 24-ին ՀՀ Սպորտպետկոմում հաշվետվություններով հանդես եկան Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականների մարզիչները: Հայ ըմբիշների մրցելույթները բավարար գնահատականի արժանացան. Եվրոպայի եւ աշխարհի աջռաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները տարբեր գույնի 4 մեդալ նվաճեցին: Բուռն քննարկման առիթ տվեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, Սպորտպետկոմի մամլո քարտուղար Յուրի Ալեքսանյանի ելույթը: Քննարկման ժամանակ նշվեց, որ մարզերում նպատակային աշխատանքներ չեն կատարվում, պատանի եւ երիտասարդ ըմբիշների տեխնիկական հնարքների զինանոցը աղքատ է եւ այդ պատճառով նրանք կաղում են տակտիկական հարցերում: Այս ամենի հետեւանքով ազգային հավաքականը համալրվում է թույլ ըմբիշներով: Լուրջ բացթողումներ կան նաեւ կազմակերպական հարցերում: Մարզական գերատեսչություններին ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայից ժամանակին տեղյակ չեն պահում մրցումների կանոնադրության փոփոխությունների, ծրագրերի մրցավարական հարցերի մասին եւ այլն: Խորհրդակցության արդյունքներն ամփոփեց սպորտպետկոմի փոխնախագահ Միքայել Իսպիրյանը: Նա կարեւորեց Պեկինում 2008թ.-ին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցության հարցը: Նշվեց, որ 2007-ին աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բաքվում, որին, ամենայն հավանականությամբ, Հայաստանը, չի կարողանա մասնակցել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play