ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ<br /> ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը ԿԱՎԱՐՏՎԻ<br />


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը ԿԱՎԱՐՏՎԻ

  • 24-10-2006 15:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը, ինչը հնարավորություն կտա նախատեսված ժամկետից` 2007թ.-ի հունվարի 1-ից, շուտ սկսել նոր գազատարի շահագործումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց գազատարի հայկական հատվածի շինարարության պատվիրատու «Բարձրավոլտ էլցանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը, արդյունքում Իրանից Հայաստան կներկրվի տարեկան մոտ 1,7 մլրդ խմ գազ: Նշենք, որ հայկական կողմի գազատարի շինաաշխատանքներն իրականացնում է «ՀայՌուսգազարդ»-ը: Ս.Աբրահամյանը նշեց, որ շինաշխատանքների իրականացման համար նախատեսված 35 մլն ԱՄՆ դոլարի 80%-ը հայկական կողմը որպես վարկ վերցրել է Իրանի Զարգացման բանկից, իսկ մնացածը կհատկացնի սեփական միջոցներից: Նշենք, որ Իրանից Հայաստան բնական գազի առաքման վերաբերյալ պայամանգիրը ստորագրվել է 2004թ.-ի մայիսին Երեւանում: Ըստ այդ պայմանագրի, Հայաստանը Իրանից պետք է ստանա տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ: Պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է: Ներկրված գազի դիմաց Հայաստանը վճարելու է էլէներգիայով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play