ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԲԱՐՁՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ<br /> ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ<br />


ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԲԱՐՁՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

  • 23-10-2006 19:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու գլխավորած պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերի 23-ին ստորագրվեց բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա էր Բելառուսի վարչապետը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության տնօրեն Արամ Վարդանյանը, նախկինում Հայաստանը համագործակցել է ռուսական բարձր եւ ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների, ինչպես նաեւ Մինսկի «Ինտեգրալի» հետ: Ներկայումս ոլորտում շատ ուղղություններ կան, որոնք, ըստ նրա, հնարավոր է համատեղ զարգացնել` օգտագործելով ունեցած ներուժը: Մասնավորապես, ըստ Ա.Վարդանյանի, դա մոնոբյուրեղական սիլիցիումի տեխնոլոգիաներով համատեղ մեծ արտադրության կազմակերպումն է, մանավանդ, որ համաշխարհային շուկայում այդ արտադրանքի մեծ պահանջարկ կա: Բելառուսի «Բարձր տեխնոլոգիարների պարկ»-ի տնօրեն Վալերի Ցեպկալոն նշեց, որ տեխնոպարկերի ստեղծման համար Բելառուսում գործում է յուրահատուկ հարկային ռեժիմ: Բացի այդ, կան բավականին մեծ թվով երիտասարդ մասնագետներ. տարեկան 26 հազար ուսանող է մասնագիտանում այդ ոլորտում: Ի դեպ, Բելառուսում կա մեկ, իսկ Հայաստանում մոտ 20 տեխնոպարկ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play