ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ «ԳԻՏԱԿԱՆ ՑԱՆՑ»-ԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀՀ 31 ԳԻՏՕՋԱԽՆԵՐ<br />


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ «ԳԻՏԱԿԱՆ ՑԱՆՑ»-ԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀՀ 31 ԳԻՏՕՋԱԽՆԵՐ

  • 23-10-2006 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 31 համալսարաններ, գիտահետազոտական կենտրոններ եւ գիտական կազմակերպություններ են միացել տեղեկատվական «Գիտական ցանցին», որը 2004թ.-ից շահագործվում է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) կողմից: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ԳԱՏԱՀ-ի նախագահ Հարություն Կարապետյանը: Նրա խոսքերով, Երեւանում, Գյումրիում, Աշտարակում եւ Բյուրականում տեղաբաշխված գիտօջախների միջեւ արագագործ որակյալ կապն ապահովվում է հիմնականում օպտիկա-մանրաթելային կապուղիների ցանցով, որին միացած է ՆԱՏՕ-ի «Virtual Silk Highway» նախագծի շրջանակներում գործող ARENA կենտրոնը, ինչպես նաեւ Հայաստանում առկա հզոր համակարգչային ռեսուրսային կենտրոնները: ԳԱՏԱՀ-ի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ «Գիտական ցանց»-ը ձեւավորվել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտական ենթակառույցի զարգացման ծրագրերի շրջանակներում: Ըստ նրա, անցկացված մրցույթների արդյունքում ՀՀ գիտօջախներին տրամադրվել են 12 դրամաշնորհներ` 800 հազար դոլար ընդհանուր գումարով, որը ծախսվել է ընդհանուր օգտագործման համար ժամանակակից հետազոտական սարքավորումներ ձեռքբերելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play