ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ, ԽՍՀՄ ՍՊՈՐՏԻ<br /> ՎԱՐՊԵՏ ՎԱՀԱՆ ԶԱՏԻԿՅԱՆԻ 7-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ, ԽՍՀՄ ՍՊՈՐՏԻ
ՎԱՐՊԵՏ ՎԱՀԱՆ ԶԱՏԻԿՅԱՆԻ 7-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 23-10-2006 16:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հոկտեմբերի 21-22-ը անցկացված Վահան Զատիկյանի անվան 7-րդ երիտասարդական հուշամրցաշարին մասնակցեցին Հայաստանի 114 եւ Վրաստանի 13 ազատ ոճի ըմբիշներ: Քաշային 8 կարգերում տանտերերից հաղթող ճանաչվեցին երեւանցիներ Ցոլակ Ալեքսանյանը (55 կգ), Նարեկ Սանոյանը (60 կգ) եւ Սուրեն Ադյանը (66 կգ): Մյուս քաշային կարգերում հաղթեցին հյուրերը: Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի հուշամրցաշարը կազմակերպել էր նրա հիմնադրած ըմբշամարտի «Մալաթիա» ակումբը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play