ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՆԵՐՄՈՒԾԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՆԵՐՄՈՒԾԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶ

  • 23-10-2006 11:12:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը մտադիր է սկսել բնական գազ ներմուծել Իրանից, հայտնել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: «Այդ հարցով արդեն բանակցություններ են վարվել, բայց դրանք դեռ ավարտված չեն»,- ասել է նա: Ըստ նրա, Ադրբեջանը մտադիր է շարունակել բանակցությունները Իրանի հետ գազի ներմուծման հարցով: Ադրբեջանը ներկայումս Ռուսաստանից է գազ ներմուծում հազար խորանարդ մետրը 110 դոլարով: Այս տարի Ադրբեջանը «Գազպրոմից» կգնի մոտավորապես 4,5 մլրդ. խոր.մետր գազ,- հաղորդում է «Բաքիլիլար.ազ»-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play