ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐԻ<br /> ԲՈԼՈՐ ՆՄԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐԻ
ԲՈԼՈՐ ՆՄԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 20-10-2006 19:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրինագիծը, որ քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար, պետք է վերաբերի բոլոր նման հանցագործություններին, «քանի որ այլապես դա ստեղծում է բավականին տարօրինակ տպավորություն», կարծում է հայազգի աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Շարլ Ազնավուրը նշել է. «Ես հիացած եմ նրանով, որ այդ մասին մտածել են, սակայն, ինչպես տեսնում եք, ես որոշակի վերապահումներ ունեմ, քանի որ իմ մեջ այն տպավորությունն է ստեղծվել, որ մյուս ցեղասպանությունների մասին պարզապես մոռացել են»: Անդրադառնալով թուրք գրող Օրհան Փամուքին գրականության ոլորտի Նոբելյան մրցանակի շնորհմանը, շանսոնիեն հայտարարել է, որ շատ ուրախ է, որ «գրողը արժանացել է այդ պատվին»: «Չեմ կարող ուրախ չլինել, քանի որ հենց Օրհան Փամուքը` չնայելով ոչ մի բանի, խոսեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին»,- ամփոփել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play