ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 19-Ը ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ<br /> ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԿԻՊՐՈՍ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 19-Ը ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԿԻՊՐՈՍ

  • 20-10-2006 18:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, կմեկնի Կիպրոս, որտեղ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը տեղի է ունենալու մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի Առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, Կիպրոս կմեկնեն նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը եւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը: Յոթերորդ խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանը, ընդգրկված են նաեւ Հունգարիայի, Կիպրոսի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները: Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է Ադրբեջանի հավաքականի հետ: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 27-ին, Լառնակայի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում: Նույն օրը Լառնակայի «Ամոշոստոս-Ամբերիա» մարզադաշտում տեղի է ունենալու Հունգարիա-Կիպրոս հանդիպումը: Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 29-ին: Պարալիմնի քաղաքի «Տասոս Մարկու» քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Կիպրոս-Հայաստան հանդիպումը, իսկ Ֆամագուստա քաղաքի «Դասակի Աշնաս» մարզադաշտում կմրցեն Հունգարիայի եւ Ադրբեջանի հավաքականները: Խմբային մրցաշարի վերջին հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 1-ին: Լառնակայի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում Հայաստանը կմրցի Հունգարիայի, իսկ «Ջ.Ս.Զ.» մարզադաշտում` Ադրբեջանը Կիպրոսի հետ: Նշենք, որ հոկտեմբերի 20-ին մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում է ունեցել մինչեւ 17 տարեկանների Հայաստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է մինչեւ 19 տարեկանների խոշոր` 5-0, հաշվով հաղթանակով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play