ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ 3985,2 ՏՈՆՆԱ<br /> ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ<br />


ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ 3985,2 ՏՈՆՆԱ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

  • 20-10-2006 14:49:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության գծով Հայաստան են ներկրվել 33,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 3985,2 տոննա ապրանքներ: 2005թ.-ի նույն ժամանակահատվածում ներկրվել էին 24,8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 4650,4 տոննա ապրանքներ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված օգնության 44,4%-ը կազմել է քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքը, 22,9%-ը` սարքերը եւ ապարատները, 6,7%-ը` մանածագործական իրերը, 6,5%-ը` մեքենաները, սարքավորումները եւ մեխանիզմները:
Նոյյան տապան  -   Հասարակություն