ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ<br /> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԲՈՅԿՈՏ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ<br />


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԲՈՅԿՈՏ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

  • 13-10-2006 20:36:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սպառողների թուրքական միությունը այսօր ֆրանսիական ապրանքների սահմանափակ բոյկոտ է հայտարարել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջարկած օրինագծի կապակցությամբ, որ պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ոչ կառավարական կազմակերպությունը, որն զբաղվում է թուրք սպառողների խնդիրների ուսումնասիրությամբ եւ պաշտպանությամբ, հայտնել է, որ բոյկոտը առաջին հերթին կվերաբերի ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերությանը: Միության ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ օրինագծի ընդունման դեպքում կազմակերպությունը ամեն շաբաթ «սեւ ցուցակում» կներառի հերթական ֆրանսիական ընկերությունը: «Մենք կբացատրենք Ֆրանսիային մեր հակազդեցությունը իրեն հասկանալի լեզվով»,- հայտարարել է միության նախագահ Բալենթ Դենիզը: Բոյկոտը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ օրինագիծը չեղյալ չի արվել կամ չի ընդունվել»,- հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play