ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ<br /> ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵԽ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ<br /> ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵԽ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 13-10-2006 16:23:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովը անհետեւանք չի լինի Հայաստանի համար. անպայման հաշվի կառնվեն բոլոր երկրների դրական փորձը, հնչած կարծիքները, կկատարվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ: Այս մասին համաժողովի հոկտեմբերի 13-ի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ երկօրյա համաժողովի ընթացքում ԵԽ անդամ 46 պետություններից 43-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է խիստ արդիական` «Զոհեր. կարգավիճակ, իրավունքներ եւ օժանդակություն» թեման: Հատկապես ուշադրություն է դարձվել հանցագործության զոհերին օժանդակության, ընտանեկան բռնության, հանցավորության կանխարգելման հարցերին: Նշվեց, որ հաջորդ համաժողովը տեղի կունենա 2007թ.-ի վերջին կամ 2008թ.-ի սկզբին Կանարյան կղզիներում: Ի պատասխան թղթակիցների հարցերի, ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ մի շարք երկրներում տուժողներին աջակցության պրակտիկան կիրառվում է շուրջ 2 տասնյակ տարի: Այդ առումով, ըստ նախարարի, ուսանելի է Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի փորձը: Նա ընդգծեց, որ նույն գործընթացը Հայաստանում չպետք է հախուռն, մեկանգամյա բնույթ կրի, այլ պետք է իրականացվի մշտապես գործող պետական կառույցի կողմից: «Առաջին քայլերին ականատես կլինեք շատ շուտով` մոտակա 2 ամսվա ընթացքում»,- հավաստիացրեց Դ.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play