207 ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ<br /> ԶԲԱՂՎԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


207 ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ԶԲԱՂՎԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 11-10-2006 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի նիստում կամփոփվեն փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար անցկացված որակավորման քննությունների վերջնական արդյունքները: Այս մասին հոկտեմբերի 11-ի ասուլիսում հայտնեց Պալատի նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը: Ըստ նրա, արդեն իսկ 207 հավակնորդներ ստացել են քննության վկայագիր եւ կարող են դիմել Պալատին փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար: Ռ.Սահակյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, նշեց որ Հայաստանում շատ քիչ է փաստաբանների թիվը, միաժամանակ շատ ցածր է փաստաբանների իմիջը: Ըստ Պալատի նախագահի, որքան նրանք ակտիվ եւ անաչառ լինեն, չմտածեն իրավապահ այս կամ այն մարմնի եւ իրենց պաշտպանյալի միջեւ միջնորդ լինելու մասին, նրանց պահանջը կմեծանա: Ռ.Սահակյանը նշեց, որ փաստաբանների շրջանում լուրջ դժգոհություն կա այն հարցի կապակցությամբ, որ վճռաբեկ դատարանը կարող է ընդունել կամ չընդունել քննության նրանց դիմումները: Ընդ որում, դիմումը կարող է ընդունվել կամ չընդունվել ոչ հստակ` «եթե դատական ակտը ունեցել է ծանր հետեւանքներ», հիմնավորմամբ: Սակայն, բացարձակապես պարզ չէ, թե որոնք են համարվում «ծանր հետեւանքները», ինչը, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, կոռուպցիայի հնարավորություն է ստեղծում:
Նոյյան տապան  -   Հասարակություն