ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է ԽՈՍՔԻ<br /> ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»<br />


ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է ԽՈՍՔԻ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

  • 11-10-2006 15:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեկվա մամլո ասուլիսում ԵԱՀԿ խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների հարցերի ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին հայտարարել է, որ Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրադրությունը վատթարանում է: Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, Մ.Հարաշտին նշել է, որ տվյալ պահին չորս լրագրողներ գտնվում են բանտում կամ ստացել են պայմանական դատավճիռ զրպարտության եւ վիրավորանքի համար, եւ ավելացրել, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը չի խեղդվում, բայց աստիճանաբար վատթարանում է: Նա նշել է, որ իր դիմումը լրագրողների նկատմամբ քրեական դատարան քաղաքական գործիչների չդիմելու վերաբերյալ խնդրանքով, որ արվել էր 2005 թվականի ապրիլին նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում, չի կատարվում: Նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ընթացքում Մ.Հարաշտին բարձրացրել է նաեւ Միրզա Սակիտի հարցը: ԵԱՀԿ ներկայացուցիչը համարում է, որ լրագրողի նկատմամբ արձակված վճիռը հիմնված չէ ամուր ապացույցների վրա. «Հուսով եմ, որ դատավարության երկրորդ փուլը ավելի ժողովրդավարական կլինի»: Մ.Հարաշտին նշել է նաեւ, որ ԵԱՀԿ-ն հետեւում է լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության գործի քննության ընթացքին, եւ ավելացրել է, որ առայժմ տեղեկություններ չի ստացել հետաքննության ընթացքի մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play