ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՆԵՐՈՒՄ<br /> ՇՆՈՐՀԵԼ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՆԵՐՈՒՄ
ՇՆՈՐՀԵԼ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

  • 10-10-2006 17:51:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի մամուլի խորհուրդը ուղերձ է հղել նախագահ Իլհամ Ալիեւին դատապարտված լրագրողներին` «Ազադլըգ» թերթի երգիծաբան Սաքիթ Զահիդովին եւ «Միլլի յոլ» թերթի խմբագիր Շահին Աղաբեյլիին ներում շնորհելու խնդրանքով: Առաջինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման «թմրադեղերի պահպանման եւ օգտագործման» հոդվածով, իսկ երկրորդը «զրպարտության եւ վիրավորանքի» հոդվածների հատկանիշներով: Ինչպես հաղորդում է «Թուրանը», ուղերձում ասվում է դատապարտյալների ընտանեկան ծանր կացության մասին, եւ որ նրանք արդեն կրել են իրենց պատժաչափի մի մասը: Միաժամանակ մամուլի խորհուրդը պետության ղեկավարին խնդրում է ներում շնորհել եւ «Բեյուք միլլեթ» թերթի խմբագիր Սամիր Ադըղեզելլիին, որը դատապարտվել է այս տարվա փետրվարին նույնպես վիրավորանքի եւ զրպարտության մեղադրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play