«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-2006» ՏԻՏՂՈՍԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԵՐԵՎԱՆՑԻ ՄԱՐԻՆԱ<br /> ՎԱՐԴԱՆՅԱՆԸ<br />


«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-2006» ՏԻՏՂՈՍԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԵՐԵՎԱՆՑԻ ՄԱՐԻՆԱ
ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

  • 10-10-2006 16:29:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 9-ին կայացավ «Միսս Հայաստան-2003» մրցույթը, որին մասնակցեցին 17-25 տարեկան 23 աղջիկներ Հայաստանից եւ Արցախից: Մրցույթը բաղկացած էր երկու փուլից: Երկրորդ փուլ անցած 7 աղջիկներից «Միսս Հայաստան-2006» տիտղոսին արժանացավ Մարինա Վարդանյանը: Վերջինս արժանացավ նաեւ «Հանդիսատեսի համակրանք» եւ «Միսս մամուլ» մրցանակներին: Մարինա Վարդանյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: «Վիցե Միսս» ճանաչվեց Ռիտա Ծատուրյանը` Արցախից: Ռ.Ծատուրյանը սովորում է ԵՊՀ-ի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսում եւ երազում է ուսումը շարունակել Եվրոպայում: «Միսս Հմայք» տիտղոսին արժանացավ դերասանուհի Տաթեւիկ Կարախանյանը (Երեւան), իսկ «Միսս համերաշխություն»-ին` Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Մինասյանը (Վայոց ձոր): «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նշեց, որ Մ.Վարդանյանը հոկտեմբերի վերջին աշխարհի 46 երկրների գեղեցկուհիների հետ կմասնակցի «Միսս Եվրոպա-2006» մրցույթին:
Նոյյան տապան  -   Հասարակություն