ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ<br /> ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • 10-10-2006 13:57:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել 2006թ. աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից: 2006թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2006թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Նոյյան տապան  -   Հասարակություն