ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂ ԵՆ<br /> ՄԵԿՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂ ԵՆ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

  • 09-10-2006 17:12:00   | Ավստրիա  |  Սպորտ
ԻՆՍԲՐՈՒԿ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում հոկտեմբերի 8-ին մեկնարկել են շախմատի Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 56 թիմեր: Հայաստանը ներկայացնում է «Բանկային արքա» ակումբը, որի կազմում են Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Արսեն Եղիազարյանը: Առաջին փուլում «Բանկային արքա»-ն 6:0 հաշվով հաղթեց Ավստրիայի «Ստիրիա Գրացին»: Աղջիկների մրցաշարին մասնակցում են 11 ակումբներ, որոնց թվում է նաեւ Հայաստանի «Միկա Երեւանը»: Թիմում հանդես են գալիս Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Նինո Խուցիձեն եւ Նելի Աղինյանը: Առաջին փուլում «Միկա Երեւանը» 2,5:1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի «ԱՎՍ Կռասնոտուրինսկ»-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play