ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ Է ՀԱՍՑՎԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԼԻՔՆԵՐԻ<br /> ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ Է ՀԱՍՑՎԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԼԻՔՆԵՐԻ
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 05-10-2006 17:27:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտասահմանյան ալիքների միջամտությունը Ադրբեջանի եթարային տարածքում կրճատվել է 85-90%-ով: Այս մասին հայտնել է Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստառադիո» ԿԿ-ի տեխնիկական տնօրեն Միքայիլ Աբբասովը: Ըստ նրա, այդ նպատակով Գյուլիստանի աշտարակի վրա տեղակայվել են հատուկ սարքեր: Արդյունքում եթերային միջամտության փաստերը լրիվ վերացել են Կենտրոնական Առանի շրջաններում: «Սակայն այդ սարքերը կարող են բացասաբար անդրադառնալ եւ ադրբեջանական հեռուստաալիքների հեռարձակման վրա: Այդ պատճառով կանխարգելման միջոցներ են ձեռնարկվում Աղսուում եւ Թերթերում»: Մ.Աբբասովը նշել է, որ «ԱզԹՎ» հեռուստաալիքը եւս մտնում է այլ երկրների, մասնավորապես Վրաստանի եթերային տարածություն: Ըստ նրա, Միջազգային հեռահաղորդակցական միության կանոնների համաձայն, դա թույլատրելի է, եթե միջամտության հեռավորությունը չի գերազանցում 300 կիլոմետրը,- հաղորդում է ԱՊԱ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play