ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ<br /> ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ<br />


ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ
ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  • 03-10-2006 17:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում ձախողվեց հեռարձակման ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը 1-ին ընթերցմամբ: Որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ձայներ չստացավ նաեւ ՀՀ նախագահի առաջարկը` 1992թ. հուլիսի 6-ի «ԱՊՀ Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործողությունը ՀՀ-ի համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ: Մինչ քվեարկությունը անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ հարցի լուրջ քննարկում տեղի չի ունեցել եւ ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հիշյալ առաջարկը, ըստ էության, չի հիմնավորել: Պատգամավորը կոչ արեց իր գործընկերներին չքվեարկել բացակայողների փոխարեն, եւ արդյունքում նախագիծը ստացավ ընդամենը 61 «կողմ» ձայն` առանց «դեմ»-ի եւ «ձեռնպահ»-ի: Նիստում ԱԺ-ն ընդունեց նախկինում քննարկված շուրջ 15 օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ: Վավերացվեց 2005թ.-ի սեպտեմբերի 20-ին եւ դեկտեմբերի 30-ին հայտագրերի փոխանակման ձեւով ստորագրված «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի մասին» համաձայնագիրը: Ընդունված օրինագծերի թվում էր նաեւ ԱԺ-ի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որը հեղինակել էին ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «ՄԱԿ» խմբակցույան: Վերջինիս կողմից ներկայացված այլընտրանքային օրինագիծը հավանության չարժանացավ` ստանալով ընդամենը 21 «կողմ», 34 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն