ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՎՈՒԱՄ-Ի ԳԼԽԱՎՈՐ<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՎՈՒԱՄ-Ի ԳԼԽԱՎՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐ

  • 26-09-2006 18:35:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Վալերի Չեչելաշվիլին ընտրվել է ՎՈՒԱՄ` Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար: Ինչպես «Դեյ.ազին» հայտնի է դարձել Ադրբեջանի ԱԳՆ աղբյուրներից, այդ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Նախարարները հաստատել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման նկատմամբ հայացքների միասնությունը եւ համատեղ հայտարարություն ընդունել Մերձդնեստրի հանրաքվեի առնչությամբ` դատապարտելով մերձդնեստրցի անջատողականների միջազգային իրավունքին հակասող այդ քայլը: Նիստում նաեւ որոշում է ընդունվել ՎՈՒԱՄ շրջանակում խաղաղարարական ուժերի եւ քաղաքացիական ոստիկանության ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված գործողությունների ակտիվացման վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play