ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ «ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ «ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 22-09-2006 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում սեպտեմբերի 22-ին աշխատանքը սկսեց «Հայագրոֆորում» երկրորդ միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության եւ այդ ոլորտներում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Գյուղդեպարտամենտը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը) եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներ: ՀՀ Գյուղնախարարության կազմակերպած երկօրյա համաժողովի աշխատանքային խմբերում կքննարկվեն գյուղատնտեսության արտադրության տեխնոլոգիաների, ագրովերամշակման եւ սննդարդյունաբերական ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման հետ կապված խնդիրներ, ոլորտի զարգացման հեռանկարներին եւ միջազգային համագործակցությանն առնչվող հարցերը: Համաժողովի շրջանակներում Հայկական պետական ագրարային ակադեմիայում կկայանա գիտաժողով, որին կմասնակցեն ԱՊՀ եւ արեւելաեվրոպական երկրների գյուղատնտեսական ԲՈՒՀ-երի ռեկտորներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play