ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԱԿ-Ի<br /> ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼԸ ՀԱԿԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է»<br />


ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԱԿ-Ի
ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼԸ ՀԱԿԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է»

  • 20-09-2006 14:31:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան պրոբլեմատիկան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոն բարձրացնելը հակաարդյունավետ է: Ինչպես հաղորդում է Էմ Փի Էյ-ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա, «Մոսկվան ի սկզբանե դեմ է արտահայտվել այդ հարցի քննարկման նպատակով Գլխավոր վեհաժողովի ներգրավմանը: Անաչառորեն դա ջնջում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափերը»: Փարիզում եւ Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ՄԽ-ի համանախագահների հանդիպման արդյունքների առնչությամբ Մերզլյակովը նկատել է, որ խոսքը վերաբերել է ուղիղ բանակցությունների վերսկսմանը: Ըստ նրա, «կողմերը մոտ էին պայմանավորվելու հերթական հանդիպման մասին: Հետո տեղի ունեցավ ՄԱԿ-ի քվեարկությունը, ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը սառեցված հակամարտությունների մասին մտավ Գլխավոր վեհաժողովի օրակարգ: Վախենամ, որ Նյու Յորքում նախարարների հանդիպումը չի ստացվի, թեեւ ծրագրված են համանախագահների առանձին հանդիպումներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ»: Ռուս դիվանագետը նաեւ հայտնել է, որ առայժմ չի ծրագրվում ՄԽ-ի համանախագահների այց տարածաշրջան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play