ՎՐԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ<br /> ՇԱՐԺԱԿԱԶՄԸ<br />


ՎՐԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ
ՇԱՐԺԱԿԱԶՄԸ

  • 19-09-2006 14:21:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ծալկա կայարանից երեքշաբթի դուրս է եկել Վրաստանի ռուսական ռազմական բազաներից դուրս բերվող ռազմական տեխնիկայով բեռնված վերջին շարժակազմը, հայտնել է Անդրկովկասի ռուսական զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը, որ ներկա է եղել էշելոնի մեկնմանը: Այսպիսով, ավարտվել են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ռուսական ռազմական բազաների եւ Անդրկովկասի ռուսական զորախմբի մյուս ռազմական օբյեկտների ժամանակավոր գործառնության կարգի, ժամկետների եւ դուրսբերման մասին համաձայնագրին համապատասխան 2006 թվականին ծրագրված տեխնիկայի եւ նյութական միջոցների դուրսբերման միջոցառումները: «2006 թվականի համար մեզ առաջադրված խնդիրը կատարված է»,- հայտարարել է Պոպովը շարժակազմի մեկնումից առաջ: «Վրաստանի տարածքից ռուսական ռազմական բազաների դուրսբերման 2006 թվականի համար կազմված պլանը կատարված է 100%-ով: Տեխնիկայի դուրսբերման կարգի եւ ժամանակի խախտումներ թույլ չեն տրվել: Վրաստանի տարածքից դուրս բերված ողջ տեխնիկան եւ նյութական միջոցների պաշարները արդեն գտնվում են Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքի զորամասերում: Մինչեւ սեպտեմբերի 25-ը Վրաստանից հանված վերջին տեխնիկան կտեղաբաշխվի Ռուսաստանում գտնվող զորամասերում»,- «Նովոստի» գործակալությանը հայտարարել է Պոպովը: Ըստ Պոպովի, սեպտեմբերի 19-ից հետո Ախալքալաքի 62-րդ ռազմական բազայում մնում է միայն ավտոմոբիլային տեխնիկան, որը կապահովի ռազմական բազայի կենսագործունեությունը մինչեւ 2007 թվականի վերջը` մինչեւ բազայի լրիվ փակվելը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play