Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը կայցելի Հայաստան<br />


Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը կայցելի Հայաստան

  • 11-06-2011 11:53:34   | Հայաստան  |  Քաղաքական
Հունիսի 13-14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը (Carl Bildt): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-շվեդական համագաործակցության հետագա ընլդայնմանն առնչվող հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play