Խաչիկ. Հարությունյան . «Որքան էլ քաղաքական ինչ-որ ուժեր աշխատեն մեր դեմ, միեւնույն է մենք մեր տեղն ունենք քաղաքական դաշտում


Խաչիկ. Հարությունյան . «Որքան էլ քաղաքական ինչ-որ ուժեր աշխատեն մեր դեմ, միեւնույն է մենք մեր տեղն ունենք քաղաքական դաշտում

  • 23-07-2011 14:37:41   | Հայաստան  |  Քաղաքական
ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունից ի սկզբանե եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ունեին ավելի քիչ ակնկալիքներ: Այս մասին հուլիսի 23-ի ասուլիսում նշեց Օրինաց Երկիր կուսակցության խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: «Մեր կուսակցությունը ողջունում է բանակցություների այս ձեւաչափը, քանի որ ՕԵԿ-ը միշտ հանդես է եկել քաղաքական դաշտի բոլոր խնդիրները քաղաքակիրթ կերպով լուծելու նախաձեռնությամբ, ժամանակն է, որ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը կարգավորվի ոչ թե ծայրահեղ քայլերի, այլ սեղանի շուրջ բանակցությունների միջոցով: Եվ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ծառացած խնդիրները 2008-ին փորձեր լուծել ոչ թե հրապարակում, այլ բանակցային սեղանի շուրջ, մարտի 1-ի դեպքերը տեղի չէին ունենա»,- նշեց Հարությունյանը: «Ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը նոր ձեւավորվող մշակույթ է Հայաստանում, եւ եթե այն արդյունքներ ունենա, ապա դրական կանդրադառնա երկրի թե ներկային, թե ապագային»,- ասեց պատգամավորը, ավելացնելով, որ «բանակցությունների առաջին փուլում քննարկվել են ՀԱԿ-ի կողմից առաջարկված բոլոր հարցադրումնեը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկա»: Խաչիկ Հարությունյանը նշեց, որ թեեւ օրակարգը դեռեւս ձեւավորված չէ, սակայն հուլիսի 26-ին նախատեսված հանդիպմանը այս խնդիրը կքննարկվի: Իսկ որտեղ կկայանա հանդիպումը, իրենց համար նշանակություն չունի: Լրագրողների այն հարցին, թե արդյոք իրենք չեն կարծում, որ այս բանակցությունները միտված են ՀԱԿ-ին խորհրդարան բերելուն, պատգամավորը պատասխանեց, որ նրանց խորհրդարանում հայտնվելը հնարավոր է համարում այն պատճառով, որ ՀԱԿ-ն ունի կողմնակիցների մեծ բանակ: Իսկ թե ՀԱԿ-ը խորհրդարանում կհայտնվի ՕԵԿ-ի կամ մեկ այլ քաղաքական ուժի փոխարեն Խ.Հարությունյանն ասեց. «որքան էլ քաղաքական ինչ-որ ուժեր աշխատեն մեր դեմ, միեւնույնն է մենք մեր տեղն ունենք քաղաքական դաշտում դեռեւս 1999թ.-ից եւ կապացուցենք դա գալիք ընտրություններում»: Միլանա Սարգսյան
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play