ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԿՏԱՎՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԿՏԱՎՆԵՐԸ

  • 14-09-2006 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս Ռուսաստանից եւ Թուրքմենիայից Հայաստան են բերվել հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի երկու կտավները, որոնք տասնամյակներ շարունակ պահվել են մասնավոր հավաքածուներում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը, Թուրքմենիայից բերված «Մեջիթներ Թուրքմենիայում» կտավը արվել է 1934թ.-ին, երբ Մ.Սարյանը գործուղման է մեկնել Թուրքմենիա: Մյուս նկարը, որ կոչվում է «Լեռնային բնանկար», վարպետը վրձնել է 1952թ.-ին: «Ուրախ եմ, որ Սարյանի գործերը վերադարձել են հայրենիք: Իմ միակ ցանկությունն է, որ Հայաստան բերվեն մեր նկարիչների գործերը, այլ ոչ թե այստեղից տարվեն անհայտ ուղղությամբ»,- նշեց Շ.Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play