ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ 11 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ ՀԱՂԹԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ 11 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ ՀԱՂԹԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

  • 14-09-2006 15:50:00   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ
ՀԵՐՑԵԳ ՆՈՎԻ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 13-ին Հերցեգ Նովիում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի 17 պատվիրակներից 11-ը հաղթանակով ավարտեցին հանդիպումները, գրանցվեց 3-ական ոչ-ոքի եւ պարտություն: Հաղթանակներ տարան Սուսաննա Գաբոյանը (10տ.), Ռոբերտ Աղասարյանը, Զոհրակ Ապրեսյանը, Խաչատուր Երանյանը (12տ.), Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը, Շուշան Սարգսյանը (14տ.), Աղասի Ինանցը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Դիանա Մնացականյանը (16տ.) եւ Աննա Հայրապեիտյանը (18տ.): 4 փուլից հետո Հայաստանի շախմատիստներից 3-ական միավոր ունեն եւ առաջատար տասնյակում են Տիգրան Հարությունյանը, Ռոբերտ Աղասարյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրեասյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Սեպտեմբերի 14-ի ուշ երեկոյան հայտնի կդառնան 5-րդ փուլի արդյունքները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play