ՀԳՄ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԻՐԱՆԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԱՐՓԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ<br /> «ՁԵՌՔԵՐՍ ԿԱՄՈՒՐՋ ԵՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ<br />


ՀԳՄ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԻՐԱՆԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԱՐՓԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
«ՁԵՌՔԵՐՍ ԿԱՄՈՒՐՋ ԵՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 30-08-2006 17:07:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանահայ գաղութը այն բացառիկ կենտրոններից է, որտեղ հայ գիրն ու գրականությունը գրողների միջոցով փոխանցվում են սերնդեսերունդ, ինչն իր հերթին նպաստում է հայ գրականության եւ մշակույթի զարգացմանը: Այս մասին նշեց Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը իրանահայ բանաստեղծուհի Արփի Ալեքսանդրի «Ձեռքերս կամուրջ են» գրքի շնորհանդեսին, որ կայացավ օգոստոսի 30-ին ՀԳՄ-ում: Ըստ ՀԳՄ-ի նախագահի, Ա.Ալեքսանդրի բանաստեղծությունները գրված են մեծ պաթոսով. նրանցում գերիշխում է հայրենասիրության թեման, սակայն ուշագրավ են նաեւ սիրային բանաստեղծություները: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբգար Ափինյանը նշեց, որ Ա.Ալեքսանդրը «Նոր-Դար» ամսագրի ներկայացուցիչն է Թեհրանում: Նրա շնորհիվ ամսագրի շուրջն են համախմբվել բազմաթիվ ընթերցողներ եւ ծանոթացել արդի հայ գրականության նմուշներին: «Ուրախալի է, որ նրա ստեղծագործությունները սիրված են ոչ միայն իրանահայ, այլեւ հայաստանաբնակ ընթերցողների կողմից: Եվ նա կամուրջ է հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ»,- նշեց Ա.Ափինյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play